ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանության փորձը եղել է պատվիրված՝ Դոնի Ռոստովի մեկ այլ բնակչի կողմից, որի իրականացումն ստանձնել է Երևանի մի բնակիչ, ազգությամբ հայ՝ ծնված 1975 թ.։
Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկ անձ էլ վիրավորվել:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ապօրինի որս կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին:
Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:
Հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը:
Հոկետմբերի 11-12-ն տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանի այցն Արցախ: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ:
Ոստիկանները մեքենայից կատարված գողությունը բացահայտեցին դեպքից ժամեր անց։
Սույն թվականի հոկտեմբերի 15-ին` տեղական ժամանակով ժամը 07:59-ին, (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.220 և արևելյան երկայնության 46.190 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
2018 թվականի հունիսին աշխատանքից ազատված դատախազ Ավետիս Ափիյանը դիմել է դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքում։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասում՝ Պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 14-ին`ժամը 18:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի վանական համալիրին հարակից տարածքում «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում:
Հոկտեմբերի 15-ին` ժամը 00:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 10-րդ փողոցի թիվ 74/30 տան մոտակայքում գտնվող տներից մեկի բնակիչը ընկած է բակում և չի արձագանքում կանչերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 04:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ, հոկտեմբերի 14-17-ն առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև: Հոկտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ճշմարիտ հավատքը ենթադրում է խոսքի ու գործի ներդաշնակություն:
Եկեղեցում մարդու կեցվածքի և վարքագծի հատուկ կանոններ կան, որոնք, իհարկե, դոգմաներ չեն, բայց եկեղեցու կանոնակարգի առումով դրանք կարևոր են, որովհետև շատ հաճախ մարդու արտաքինն արտացոլում է նրա ներքինը և հակառակը, ուստի ցանկալի է հետևողական լինել արտաքինին՝ հատկապես եկեղեցի այցելելիս, որովհետև մենք գալիս ենք հանդիպման Աստծո հետ:
Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հայ ասպետ» հաղորդաշարը, հնարավոր է, հաջորդ տարի այլևս եթեր չհեռարձակվի, քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ֆինանսավորում չի լինելու։
«Անորակ սերմացուն դեռ շարունակում է պահեստներում մնալ, այն ներկրողներն էլ՝ ազատության մեջ: Արդյունքում պատասխան է տալիս տուժող կողմը՝ գյուղացին, որն ի դեպ, շարունակում է սերմացու ձեռք բերել՝ չպահանջելով համապատասխան փաստաթղթեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Արցախյան պատերազմի ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը զինվորական կարգով հուղարկավորվեց Երևանի «Եռաբլուր» պանթեոնում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։
Հոկտեմբերի 14-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում:
Հոկտեմբերի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Սեւանի բնակիչ 28-ամյա Արա Մուրադյանին հոկտեմբերի 7-ին ծեծի են ենթարկել Սեւանի ոստիկանության բաժանմունքում։