Պատահար Մաստարա գյուղի մոտ. կա տուժած
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատավծում բախվել են «ԳԱԶ 3110» (վարորդ՝ Լ. Ա., 1973 թ.) և «ԳԱԶ 53» մակնիշերի ավտոմեքենաները (վարորդը՝ Ա. Զ., 1971 թ.), ինչի հետևանքով «ԳԱԶ 3110»-ի վարորդը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: