Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել. միայն մի դեպք է հիշում. «Ժողովուրդ»

«ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը ցուցմունք է տվել Բաղրամյան պողոտայում եւ Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նշել է, թե Երանոսյանն իր կողմից ընդամենը մեկ հատ նռնակի կիրառման դեպք է հիշում:

Պաշտպանի խոսքով, սակայն, փորձ է արվում բոլոր նռնակների կիրառման պատասխանատվությունը թողնել Երանոսյանի վրա. «Ասում են, որ նա 4 հատ ԶԱՐՅԱ նռնակ է կիրառել, որի արդյունքում ցուցարարները տարբեր աստիճանի վնասվածք են ստացել, եւ ընդհանուր առմամբ 4 նռնակ է կիրառվել: Այսինքն` այստեղ պարզ է` եթե միայն Լեւոն Երանոսյանն է կիրառել, ապա վատ հետեւանքների համար պատասխանը կրում է Լեւոն Երանոսյանը»,- փոխանցեց պաշտպանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031