Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:
Տեսանյութում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու անչափահասի դանակահարության դեպքի հանգամանքները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 18-ին ժամը 10։00-20:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 6, 8, 10, 42, 44 համարների, Շերամի փողոցի…
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հոկտեմբերի 17-ին երեկոյան պահակը նորածին տղա երեխաներ է հայտնաբերել:
Գյումրիում մեքենան ընթացքից հայտնվել է երկաթգծի վրա և բախվել գնացքին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Արեւմտյան օղակաձեւ հատվածում ջրագծի շրջանցման պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 10.00-22:00 կդադարեցվի Սիլիկյան թաղամասի 1, 2, 3 փողոցների, Լուկաշին թաղ. Լուկաշին ու թիվ 1, 2, 3 փողոցների, Գ. Զոհրապ, Չուխաջյան փողոցների, Հասրաթյան փողոցի 25/2, 25/4, 25/6 շենքերի ջրամատակարարումը:
Թուրքիայի քաղաքացի, պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը Twitter-ում հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած մի թուրք օգտատիրոջ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցած պատահարի հետեւանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան:
Հոկտեմբերի 17-ին` ժամը 13:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի անասնագոմերից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի բնակչության թիվը, 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, կազմել է 2 մլն 969 հազար 800 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը եղել է 2 մլն 979 հազար 900 մարդ: Ծնելիության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 16 հազար 189 երեխա, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնվել է 17 հազար 170 երեխա:
Ստամբուլում 90 տարեկանում մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո անազատության մեջ հայտնված անձինք շարունակում են գրավի դիմաց ազատ արձակվել: Երեկ պարզ դարձավ, որ 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, իսկ հոկտեմբերի 10-ին էլ 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը:
Հոկտեմբերի 17-ին` ժամը 18:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ընկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 17-ին`ժամը 19:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու նույն օրը խուզարկել են նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի տունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունը, որքան էլ սթրեսի մեջ ու մեկուսացած, շարունակում է ապրել բնականոն կյանքով։
«Փաստ» թերթը գրում է. «Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը 2018թ. հունիսի տվյալներով որպես անշարժ գույք հայտարարագրել է առանձնատուն եւ երեք հողամաս: Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաեւ «MERCEDES– BENZ 240» մակնիշի ավտոմեքենա:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աջ ղեկով մեքենաներ ներկրող քաղաքացիները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Տեւական ժամանակ է, ինչ Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների բավականին մեծ կուտակումներ են: Հայկական կողմը արգելում է դրանց մուտքը Հայաստան:
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն` 2008 թվականի մարտի 1-ի գործով այս օրերին Հատուկ քննչական ծառայություն հրավիրված Ներքին զորքերի ծառայողներին ՀՔԾ քննիչները հարցաքննելուց առաջ մեկ արտահայտություն են անում.
«Գործակալ 044. Օպերացիա Գեղարդ» լիամետրաժ գեղարվեստական Ֆիլմը հանրության դատին կհանձնվի հոկտեմբերի 18-ին:
ՀՀ կառավարությունը կազմել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ հոկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ նիստում:
Մոլորակաի վրա սովն ու թերսնումն սարմատախիլ անելու համար չկա բավարար քաղաքական կամք:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց այցելությանն Արցախ:
«Վեոլիա» Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Արևմտյան օղակաձև հատվածում ջրագծի շրջանցման պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 10.00-22:00 կդադարեցվի…
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Տիգրան Քեյանի պնդմամբ՝ Ճանապարհային ոստիկանության կողմից հսկողությունը մեղմացնելու հետևանքով վարորդներն անկարգապահ են դարձել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արշալույս գյուղում է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանին: