
Երևանում քաղաքացին մնացել է վերելակում

Հոկտեմբերի 15-ին` ժամը 23:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 1 շենքի հոսանքազրկման պատճառով քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակից դուրս են բերել Կ. Ջ.-ին (ծնված 1963 թ.):