Փաստաբան Երեմ Սարգսյանի կարծիքով՝ քաղաքական իշխանությունը չպետք է բաց թողնի այս բացառիկ հնարավորությունը և համաներման ակտում պետք է հատուկ կետով առանձին կարգավորում տրվի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ և նախատեսել, որ այս հոդվածով նախատեված հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել և քրեական գործը ենթակա է կարճման կամ էլ անձը ենթակա է ազատման պատժի կրումից, եթե փոխհատուցել է պատճառված նյութական վնասը:
ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց գործատուներին լրացուցիչ մեկ տարի ժամկետ տալ՝ աշխատանքային գրքույկները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցի ընթացքում Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները Պաշտպանի կողմից ամփոփվել և ներկայացվել են Կառավարություն։
Ոստիկանները գողության համար հետախուզվողի են հայտնաբերել:
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում:
2018թ. սեպտեմբերի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ 2018թ. օգոստոսի 30-ին «azatutyun.am» կայքում տպագրված «Նախարարությունը պահանջում է դադարեցնել «անօրինական» շինարարությունը, Վանաձորի քաղաքապետարանն ընդդիմանում է» վերտառությամբ հոդվածը տեղեկություններ է պարունակում Վանաձորի «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման հետ կապված Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության մասին:
Բաց նամակ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:
ՀՀ սահմանադրական դատարանը գրանցել է 2018թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում ընդունված աղմկահարույց օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։
«Չսպասելով ստուգումն ավարտելուն, սահմանված ընթացակարգով դրա արդյունքներն ամփոփելուն և համապատասխան վարչական արձանագրություն կազմելուն՝ վերահսկողական ծառայության պետն արել է հայտարարություն, որը, մեր գնահատմամբ, միտված է հասարակությանը մոլորեցնելուն և պարունակում է Մայր բուհի գործունեության մեջ ամեն գնով «լուրջ խախտումներ» գտնելու մասին հանձնաժողովին տրված հրապարակային հանձնարարություն»:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ դատական նիստ՝ Yerevan.today կայքի խուզարկության գործով։
Հոկտեմբերի 25-ին, ժամը 16:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 133 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կնոջը ծեծի ենթարկելու դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 45 տարեկան կնոջ ինքնասպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը և գույքը անհատույց կհանձնվի արդարադատության նախարարությանը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:
Կառավարության որոշմամբ Նոր Նորքի երկրորդ զանգվածում Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային ու առաջին հարկերում բնակվող ՀՀ քաղաքացիներին կնվիրաբերվի իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակելի տարածքները: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում նրանց հետ կնքվեն բնակարանների նվիրատվության պայմանագրեր:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքից Երևան են տեղափոխել 1976 թ. ծնված Վարդան Ա.-ին։
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ yerevan.today-ի խուզարկության գործով։ Փաստաբան Արմեն Ֆեռոյանը նախքան նիստը հանդիպեց լրագրողներին։ Նրա
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հնարավորություն չի տեսնում սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաների՝ որպես տրանսպորտային միջոց Հայաստան ներմուծման համար, սակայն հնարավոր է համարում դրանց՝ որպես պահեստամասեր, ներմուծումը։
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Անահիտ Պ.-ն։
Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 29-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստը կմեկնարկի ժամը 14:00-ին:
Բացառված չէ, որ նման ծայրահեղ քայլի է գնացել դրանց ազդեցության տակ։
Հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:
94 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի կինոդերասան Ջեյմս Քարենը:
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել փաթեթի արտանետում, ինչից հետո արտանետում կատարող քաղաքացին, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակցին, դիմել է փախուստի:
Կոստանդնուպոլիսի մեր աղբյուրնեռրից տեղեկանում ենք, որ վաղը, հոկտեմբերի 26-ին Պոլսո պատրիարքության ընդհանուր փոխանորդ նշանակված Արամ արք. Աթեշյանը, հնարավորինս թաքուն, մեկնելու է Սբ. Էջմիածին։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է հակասոցիալական վարք դրսևորող անչափահասների գործերի վարման ընթացակարգերի բարելավմանն ուղղված երկօրյա աշխատաժողովին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ին, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ին և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
ՀՀկառավարության որոշմամբ «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով Պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 47,28 մլն դրամ: