
Մահացել է «Պոլտերգեյստ»-ի և «Կենդանի մեռյալների վերադարձի» դերասան Ջեյմս Քարենը

94 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի կինոդերասան Ջեյմս Քարենը: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-ը: Նա մահացել է Լոս Անջելեսի իր տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով: Մնացել են Քարենի կինը, առաջին կնոջից որդին եւ երկու թոռները: Ջեյմս Քարենի իսկական անունն է՝ Ջեյկոբ Կառնոֆսկի:
Նա իր կարիերան սկսել է որպես թատերական դերասան, իսկ այնուհետեւ սկսել է նկարահանվել հեռուստասերիալներում ու կինոյում: Նրա աշխատանքների թվում առավել հայտնիներն են՝ «Պոլտերգեյստ»-ը, «Կենդանի մեռյալների վերադարձը», «Մալհոլանդ Դրայվը», «Սուպերմենի վերադարձը» եւ «Ուոլ-Սթրիթը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: