Բաժիններ՝

Կառավարությունը ժամանակ տվեց գործատուներին աշխատանքային գրքույկները մշակելու համար

ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց գործատուներին լրացուցիչ մեկ տարի ժամկետ տալ՝ աշխատանքային գրքույկները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու համար: Ըստ նախագծի հիմնավորման՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է 2017-ի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով:

Մինչ օրս 550 000 աշխատողների աշխատանքային գրքույկներից մշակվել է շուրջ 260000 աշխատանքային գրքույկ, 290000 աշխատանքային գրքույկ անհրաժեշտ է մշակել:

Ժամկետը լրանում է 2019 թվականի հունվարի 1-ին: Կառավարության որոշմամբ այդ ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով: Ակնկալվում է, որ սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031