Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Աղայան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպել է Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հետ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է …
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 12:00-20։00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի եւ Քարաշամբ գյուղի ամառանոցների ջրամատակարարումը:
Barem և WIN – Gallup International հետազոտական ընկերությունները մի շարք երկրներում շուրջ 66․000 քաղաքացու շրջանում հարցում են անցկացրել՝ փորձելով պարզել, թե որ երկրներն են առավել հավատացյալ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:
Անի թաղամասի 5 Ա շենքի բնակիչները առավոտից դիմել են բոլոր հնարավոր միջոցներին` պատասխանատու մարմինների ուշադրությունը շենքում առաջացած խնդրի վրա սևեռելու համար:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը՝ ՀՀ-ում բանկի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորությամբ:
Ինչ են արձանագրել ճանապարհային ոստիկանները։
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց մասնավորապես ՔԿՀ-ներում մոլեխաղերը սանձելու մասին, ինչին նախարարը տվեց բավականին վիճահարույց պատասխան։
ՀՀ դատախազության կոլեգիան իր 2017թ. օգոստոսի 4-ի նիստի որոշումներով սահմանել է խափանման միջոց կալանավորման հիմքերի պարզման ու հիմնավորման, դրանց մասին փաստական տվյալները միջնորդություններում պարտադիր ներառելուն ուղղված մի շարք պահանջներ ու չափանիշներ:
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ամեն տարի Սևանի հավելյալ ջրառը որքանո՞վ է ազդում լճի ձկնապաշարի վրա, Բարդուխ Գաբրիելյանն ասաց, որ Սևանի ջրի ավելացումն ու նվազումը էականորեն կարող է անդրադառնալ ձկնապաշարի քանակի ավելացման կամ նվազման վրա։
Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի համաձայն՝ նախորդ ուսումնական տարիների ընթացքում 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և միջին որակական գնահատականի (ՄՈԳ) համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30 %-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում՝ 20 %-ի չափով:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի քարերին:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, և քաղաքացու մոտը դանակ կա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց նշել այն պատգամավորի անունը, որի հետ կապված կաշառքի գործի բացահայտում կա և կալանավորման համար սպասում են միայն պաշտոնական փաստաթղթի:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ.
Սևանա լճում խեցգետնի և ձկան պաշարի քանակի հետ կապված ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, սակայն, ըստ նախնական տվյալների՝ լճում ձկան պաշարի ավելացման միտում է նկատվում:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 114 դպրոցի մոտակայքում գտնվող շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից:
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի բարձրացրած՝ ԼԳԲՏ համաժողովի հարցին, և նշեց, որ հանձնարարել է ճշտել, թե դա ինչ միջոցառում է, ով է կազմակերպում, ինչ նպատակով.
Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրավոր դիմել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք Ինթերնեյլշնլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծարելու և երկրորդ օպերատոր ներգրավելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին -3…-4 աստիճան ցուրտ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը 1984 թ. ծնված Վազգեն Սարգսյանն էր:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հարցը:
Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցանկանում է վաճառել իրեն պատկանող գարեջրի գործարանը, նրա թիմի մի քանի անդամներ արդեն գտնվում են ուժայինների ուշադրության կենտրոնում` ոչ օրինական ճանապարհով քաղաքական հակառակորդների, լրագրողների դեմ «կոմպրոմատներ» հավաքելու գործով:
Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը:
Նոյեմբերի 15-18-ը Երևանում նախատեսվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի դեմ ակցիներին մասնակցելու է նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը մասնակցելու է ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես հայ տղամարդ, որը սկզբունքորեն դեմ է, որ այդ համասեռամոլությունը թափանցի ավանդական հայ ընտանիք: