Հակոբ Արշակյանի առաջարկը՝ աջ ղեկով մեքենաները ներմուծել՝ որպես պահեստամասեր

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հնարավորություն չի տեսնում սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաների՝ որպես տրանսպորտային միջոց Հայաստան ներմուծման համար, սակայն հնարավոր է համարում դրանց՝ որպես պահեստամասեր, ներմուծումը։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ վաղը տեղի են ունենալու քննարկումներ։

«Կարծում եմ՝ դա շարունակական բնույթ կկրի: Այդ խումբը, որն առաջարկում է օրենքը փոխել, այսօր ես իմացա, որ իրենց պահանջը փոխել են և առաջարկում են, որ աջ ղեկի ներմուծումն ուղղակի թույլատրվի, և վերջ: Այդ առումով վաղվանից սկսած լինելու են քննարկումներ»,- ասաց Արշակյանը:

Նա նշեց, որ, երբ ինքը դեռ քաղաքացիական ակտիվիստ էր, պայքարում էր աջ ղեկով մեքենաների թույլատրման համար, սակայն որպես նախարար՝ այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեց՝ կո՞ղմ է օրենքի փոփոխությանը, թե՞ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031