ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ԺՊ Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելիք ԼԳԲՏ համաժողովին՝ ընդգծելով, որ դրա մեջ լուրջ վտանգ է տեսնում։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել փլուզում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին -3…-4 աստիճան ցուրտ։
ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ հոկտեմբերի 23-ին հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի:
Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ցանկացած ժամանակ փոխել ավտոմատ համակարգի կողմից ընտրված կենսաթոշակային ֆոնդը/կառավարչին և իր կուտակային հատկացումները ուղղել իր նախընտրած ֆոնդ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ընդունել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով տուժողներին, ովքեր Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Վարդանանց 69 և Չարենցի 70/8 հասցեներում գտնվող շենքերից բնակարաններ ձեռք բերելու նպատակով ընկերության հետ պայմանագրեր են կնքել, վճարումներ կատարել, բայց ցայսօր չունեն սեփականության իրավունք:
Լոռու մարզի Դեբեդ գյուղում բնակվող Նազլուխանյանների ընտանիքին սպասվող անձրևներն ու ցուրտն այլևս չեն մտահոգում: Թեև այս գյուղում ձմռան ցրտաշունչ ներկայությունը սովորաբար ավելի երկար է պահպանվում՝ մինչև 160 օր, իսկ նոր կառուցված տունն էլ գտնվում է ծովի մակերևույթից 1100մ. բարձրության վրա, նախկին խնդիրներն այլևս չկան:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 06:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի «Բերնար» գորգերի գործարանի մոտակա շինությունում հրդեհ է բռնկվել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանի և Ղազախստանի Ինֆորմացիայի և հեռահաղորդակցության փոխնախարար Դարին Տույակովի հետ այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 45-ամյա տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում իրար են բախվել «ԵրԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ԵրԱԶ»-ի 50-ամյա վարորդ Հովհաննես Մանուկյանը տեղում մահացել է, իսկ 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Որոնվում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մարինե Աֆրիկյանին պատկանող հասարակական սննդի կետում (Արմավիրի մարզ), որտեղ պատրաստվում և տեղում իրացվում է խոհարարական արտադրանք (փքաբլիթ կրեմով, կարկանդակ կարտոֆիլով, թռչնամսով, տավարի մսով, լահմաջո, փլավ, թանապուր, աղցան):
Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի /օպերատիվ նկարահանում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Զինված ուժերի մի քանի բարձրաստիճան սպաներ ենթարկվել են կարգապահական տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին իրավապահները ասել են` գնացեք տուն եւ որեւէ բան չխոսեք:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 08:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի թիվ 21 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցություն ունենալու մասով հարցաքննվել է նաև Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
«Փաստաբան Վահե Գրիգորյանի հետ «Ժողովուրդ» թերթը երեկ զրուցեց Մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների մասին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ազատ Գևորգյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 5 350 961 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա մարտին:
Հոկտեմբերի 23-ին` ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Նացիոնալ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-Ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 16:00-ն դադարեցվելու է…
ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել Նաիրա Զոհրաբյանի՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվող Երևանի օրը պետական տոն ամրագրելու առաջարկին:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են:
Թուրքիայում գործող «Ժամանակակից լրագրողների միությունը» (ÇGB) երկրի մեդիադաշտի վերաբերյալ 2018թ․ հուլիս- սեպտեմբերի ամիսներն ընդգրկող զեկույց է հրապարակել։
Սամվել Մայրապետյանի պաշտպան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ի գիտություն ընդունելու գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի մասին արված բժշկական հարցման արդյունքները:
Ոստիկանները բացահայտել են Փարաքար և Թաիրով գյուղերում կատարված գողությունները:
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018 թվականի ինն ամիսների ընթացքում մարզում արձանագրված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը: