
Արտանետման փորձ՝ «Հրազդան» ՔԿՀ դիտաշտարակների միջնամասում

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել փաթեթի արտանետում, ինչից հետո արտանետում կատարող քաղաքացին, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակցին, դիմել է փախուստի: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը:
Զննությամբ փաթեթի մեջ հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 3 USB լար, 1 ականջակալ և լիցքավորման սարքի 1 վերջնամաս:
Կատարվում է հետաքննություն: