«Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մտադրություն չունենք». ՀՔԾ պետ
«Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու բացառիկ լիազորություննը պատկանում է դատախազությանը։ Մենք միջնորդությամբ հանդես գալու մտադրություն այս պահին չունենք»,- այսօր կառավարության նիստից հետո ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀՔԾ-ն իր նախաձեռնությամբ փոխի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում Մանվել Գրիգորյանն էլ հարցաքննվի։ «Մի քանի անգամ ասել եմ, որ չեմ պատասխանելու այն հարցերին, թե ով կարող է հարցաքննվել, ով՝ ոչ։ Հարցաքննվելու են բոլորը, ովքեր կարող են կապ ունենալ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում