
Հրդեհներ՝ խոտածածկ տարածքներում

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի կամրջի մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 170 հակ անասնակեր, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրո թաղամասի 12-րդ շենքի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ չոր խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ մոտ 500 քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ մոտ 2 հա խոտածածկ տարածք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իտալական թաղամասում գտնվող Խնամքի տան մոտակայքում՝ մոտ 1 հա, քաղաքային գերեզմանատան մոտակայքում` մոտ 2 հա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ մոտ 8000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: