Բաժիններ՝

Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար է նշանակվել լրագրող Հակոբ Կարապետյանը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

«Սիրելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց եւ աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Իմ կոնտակտները հասանելի են Ֆեյսբուքում եւ Թվիթերում, շուտով նաեւ կլինեն այլ սոցցանցերում։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է Կարապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930