Օսիպյանը ոչ կոռեկտ համարեց ԼԳԲՏ համաժողովի անցկացմանը կողմ կամ դեմ լինելու հարցը  

ԼԳԲՏ համաժողովը Հայաստանի Հանրապետությունում չի անցկացվելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հարցին ի պատասխան՝ եթե անցկացվեր, Օսիպյանը կո՞ղմ կլիներ, թե՞ դեմ, ոստիկանապետը հորդորեց կոռեկտ ձևակերպել հարցը.

«Չի լինելու, որովհետև կարծում եմ, որ այս պահին նպատակահարմար չի, նաև անվտանգությունից ելնելով, մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ ենք տարել, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ համաժողովը»:

Վ. Օսիպյանը մեջբերեց Վրաստանի օրինակը՝ միաժամանակ հավաստելով, որ ամեն դեպքում ոստիկանությունը պատրաստ է ցանկացած միջոցառման անցկացման:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930