
Ողբեգական պատահար Երևանում. տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, հայտնաբերվել է ևս 3 տղամարդու դի

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ճանապարհային ոստիկանության անցակետի շենքի պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, տուժածը (տղամարդ, ինքնությունը չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է ևս 3 տղամարդու դի (ինքնությունը չպարզված):
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: