Անձնագրային բաժանմունքում տղամարդ է բերման ենթարկվել
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 5-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կապանի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կարեն Թ.-ին, որը ապրիլի 25-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքներով: