
«Բակո Սահակյանը հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը տեսնելուց հուզվեց, զարմացավ»

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր զինվորների աջակիցների ցանկն ավելացավ ևս մեկ լավ Հայով:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Հայրենիքի Պաշտպանի վերականգնողական կենտրոնը տեսնելուց հուզվեց, զարմացավ: Ասաց,որ ինքն էլ է միանալու և կանգնելու է մեր կողքին՝ տղաների խնդիրների լուծման հարցում:
Օրեր առաջ կենտրոնին նվիրաբերվեց գումար՝ տղաների կարիքները հոգալու համար: Սկսել ենք «Տաք ձմեռ» ծրագրից:
Գարնանը տղաներին հրավիրեց Արցախ»: