Վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. վթար Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին
Նոյեմբերի 2-ին, ժամը 07:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., 1996 թ.) և «Volvo» մակնիշի (վարորդը՝ Ս. Ե., 1964 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Վ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ալավերդու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը: