Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանի շենքի մոտակայքում այրվել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի շարժիչը:
Ցավով տեղեկացա հայկական ծանրամարտի լեգենդի` աշխարհահռչակ մարզիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասյօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայասանի Հանրապետության օրենքները:
ՀՀ ազգային ժողովի բյուջետային միջոցները 2019-ին նախատեսվում է ավելացնել 399 մլն դրամով. ԱԺ բյուջեն հաջորդ տարի կկազմի 5 մլրդ 254 մլն դրամ:
Ավելի քան 400 գիտակ աշխարհի 26 երկրներից իրենց ուժերն են փորձելու նոյեմբերի 3-ին Երևանում մեկնարկած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հանրահայտ ինտելեկտուալ խաղի աշխարհի 16-րդ առաջնությանը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե տեղեկացնում է, որ մշակվում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը: Այս մասին Քաղաքաշինության կոմիտեն գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ և ՀՀ տարածքում իրացմամբ զբաղվող ևս մեկ հանցավոր խումբ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում շարունակվում է «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Ծանոթանալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ հայտնում ենք, որ պրոֆեսոր Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելն անհիմն է և չպատճառաբանված, չի բխում գործող քրեադատավարական և քրեաիրավական կարգավորումներից, որոնց արդյունքում անձի սահմանադրորեն ամրագրված իրավունքներն էականորեն սահմանափակվել են:
Նոյեմբերի 3-ի ցերեկը, նոյեմբերի 4-ին, 5-ի գիշերը, նոյեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ կառավարությունն աշխատում է պետական համակարգին ծառայող ավտոպարկի կրճատման ուղղությամբ: 2019թ. պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության պահանջարկը 2019-ին հատկացվող բյուջետային միջոցներից ավելին է:
«Քննության ընթացքում հավակնորդների նկատմամբ բարոյահոգեբանական որևէ ճնշում, սուբյեկտիվ և անհարգալից վերաբերմունք չի եղել»,- ասում է ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը:
Նոյեմբերի 2-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի սկզբնամասում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, ժայռից տեղի է ունեցել քարաթափում, առկա է այլ քարերի ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Նոյեմբերի 2-ին, ժաՆոյեմբերի 2-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից հարցականով» բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Ռոզա Կ.-ն:մը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից հարցականով» բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Ռոզա Կ.-ն:
ՀՀ վարչապետի աշխատակազմին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով հատկացվելիք միջոցները ավելի քան բավարար են: Այս տարվա համեմատ կառավարության 2019-ի բյուջեն ավելի է լինելու:
Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 2-ին այցելել է ՄԱԿ-ի UNIFIL առաքելության արևմտյան հատվածում իտալական հրամանատարության ներքո ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին:
Նոյեմբերի 2-ին, ժամը 02.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 2-ին, ժամը 22.15-ին, «Շաքման» մակնիշի բեռնատարը Մեղրի-Երևան M-2 մայրուղու 69-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. բեռնատարի 36-ամյա վարորդ Դավիթ Դավթյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երկու անգամ պաշտոնաթող նախագահին հատկացվելիք տան առաջարկի համար հրաժարվել են՝ անվտանգության պահպանման պատճառաբանությամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Թուրքիայի Քոջաելի նահանգի Իզմիթ շրջանի ոստիկանության բաժանմուքներից մեկը փակվել է վարձակալած շենքի համար վճարը չմուծելու պատճառով: Թուրքական աղբյուրը հայտնում է, ոստիկանությունը չի կարողացել վճարել բաժանմունքի տեղակայված շենքի վարձավճարը, քանի որ այն շատ բարձր է եղել։
Երևանում հացկերույթն ավարտվել է հյուրընկալողի դանակահարությամբ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հենց հյուրընկալողի տանը։
Ոստիկանություն էր ներկայացրել զենք-զինամթերք։
Ոստիկանության Գորիսի բաժնի և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ին, Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 9 հասցեից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռոմիկ Թ.-ին։
Եվս մեկ աշնանային առաջարկ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ հիմնադրամը հայտարարում է տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ:
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության և Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի կառավարության՝ Ամանորի տոները կրճատելու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: