Բաժիններ՝

Քննչական կոմիտեն՝ քաղաքացու կյանքը խլած վթարի մասին

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

2018թ. նոյեմբերի 1-ին ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վարորդն իր «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վ. Գալստյանին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ:

Դեպքի առթիվ 01.11.2018թ. ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և համալիր դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

«Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս