Արագածում ծեծել են բժշկին
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Արագածում։ Բժշկական կենտրոնի բժիշկն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ հիվանդի հարազատները հարձակվել են իր վրա, երբ փորձել է հիվանդին օգնություն ցուցաբերել ավտոմեքենայի մեջ:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Արագած գյուղի «Արագած» Ա/Կ բակում, Արագած գյուղի բնակիչները բռունցքներով և ոտքերով հարվածել են բժշկի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։ Նույն միջադեպի ժամանակ բռնություն է գործադրվել նաեւ դեղատան տնօրենի նկատմամբ։
Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, թե որն է եղել բժշկին ծեծելու պատճառը թերեւս պարզ կլինի քննության արդյունքում։