«Պետք է ունակ լինել հարմարվելու նորամուծություններին». Արմեն Սարգսյան
Երևանում մեկնարկեց Նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը:
Բացման արարողությանը համագումարի մասնակիցներին իր ուղերձն է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այս համագումարը երիտասարդ Հայաստանի նոր շնչառության ևս մեկ վկայություն է: Համոզված եմ, որ նմանատիպ միջոցառումներն ունենալու են իրենց գործնական շարունակությունը: Նման միջոցառումներն ապացուցում են, որ այսպիսիք շարունակաբար տեղի են ունենալու նաև Հայաստանի Հանրապետությունում:
Մեր քաղաքացիներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցել համաժողովների, ինչպես նաև դասընթացների ու որակավորում ստանալ: Արագ ու շարունակական փոփոխությունների այս դարաշրջանում կարևոր է համահունչ քայլել ժամանակին: Պետք է ունակ լինել հարմարվելու նորամուծություններին ձեր գործունեության ոլորտում: Ժամանակակից աշխարհում հարկավոր է անընդհատ տեղեկացված լինել, չդադարել սովորել: Յուրաքանչյուր գիտելիքահեն միջոցառում հնարավորություն է ընձեռում մեկ աստիճան բարձրանալ մասնագիտական սանդղակում»,- նշված է նախագահի ուղերձում: