«Հայաստանի աղետը ցնցեց ողջ աշխարհը, որը կիսեց նրա վիշտը». ՌԴ ԱԻՆ փոխնախարար

Այսօր Գյումրիում «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակի արարողության ժամանակ ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինը հայտարարեց, որ աղետը միավորել էր ամբողջ աշխարհը՝ «Քեզ, Հայաստան» կոչի ներքո։

Ըստ նրա՝ երկրաշարժը մեծ ավերածություն հասցրեց Հայաստանին։ Նա ցավակցություն հայտնեց բոլոր զոհերի հարազատներին ու մտերիմներին։

«Հայաստանի աղետը ցնցեց ողջ աշխարհը, որը կիսեց նրա վիշտը»,- ասաց Գրեչուշկինը՝ թվարկելով Հայաստանին ցուցաբերված օգնությունը։

Գրեչուշկինը նշեց, որ աղետից տուժածների մի մեծ մասը՝ 123 հազար մարդ, տեղափոխվել է Ռուսաստան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է մեծ աշխատանքներ տաներ նաև տների վերականգնման ուղղությամբ, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր աշխատանքները դադարեցվեցին։

Ն.Գրեչուշկինը նկատեց, թե ինչ փխրուն է մարդը բնության ուժի հանդեպ. «Տա Աստված, որ այլևս երբեք դա չկրկնվի»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31