Շիրակի և Լոռու մարզերին 2018 թ. հատկացվել է 774 մլն 425 հազար դրամ. Սուրեն Պապիկյան
Այսօր Գյումրիում կառավարության արտահերթ արտագնա նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույց։
Ըստ նրա՝ ընթացիկ տարում մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 մլն 425 հազար դրամ, որից Շիրակի մարզին՝ 354 մլն 915 հազար, Լոռու մարզին՝ 419 մլն 510 հազար դրամ։
Պապիկյանի խոսքով՝ գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավարերում 54 ծրագրերի իրականցման համար: Նույն ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է համապատասխանաբար՝ 31 մլն 773 հազար և 11 մլն 200հազար դրամ։
Հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 33 սուբվենցիոն ծրագրեր 1 մլրդ 599 մլն 282.1 հազար դրամ ընդհանուր բյուջեով: 27 ծրագրերի մրցույթի արդյունքում ծրագրերի գումարը կազմել է 903 մլն 809.4 հազար դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 381 մլն 274.3 հազար դրամ:
Մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222 մլն 654.7 հազար դրամ, աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թ-ին: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Լոռու և Շիրակի մարզերում իրականացվում են 7 ծրագրեր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է Շիրակում՝ 1 մլրդ 207 մլն 377.4 հազար դրամ, Լոռիում՝ 732 մլն 196.7 հազար դրամ։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1 մլրդ 82 մլն 100 հազար դրամ:
USAID-ի կողմից Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ և Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա և կցովի գյուղ. գործիքներ ձեռք բերելու նպատակով հակտացվել է 1մլրդ 486,9 մլն դոլար:
Ս. Պապիկյանը ներկայացրեց նաև ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում տարածքային զարգացման պիլոտային ծրագրերը Շիրակի և Լոռու մարզերում՝
1․ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացման խթանում (750,000 եվրո, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան հիմնադրամ)։ Ծրագրի նպատակն է` ստեղծել զբաղվածության հնարավորություններ երիտասարդ գործազուրկ բնակչության կարողությունների զարգացման միջոցով, ընդլայնել մարզում առկա ՏՏ ընկերությունների գործունեությունը ընկերությունների վերապատրաստման միջոցով, և ավելի լավ դիրքավորել տեղական և միջազգային շուկաներում և ստեղծել նոր ՏՏ ընկերություններ։
2․ Ամասիայում բրդյա թելերի և կտորի արտադրություն (549 819,00 եվրո, Ամասիայի համայնքապետարան, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ) ։ Կստացվի 1,5 տ․ գառան բրդի թել, 4տ․ ոչխարի բրդի թել, 500 կգ բարձրակարգ կտոր։ Գառան բրդի թելը կօգտագործվի գործող և ստեղծվող փոքր ընկերությունների կողմից՝ պայուսակներ, հուշանվերներ, խաղալիքների և այլնի արտադրության համար։ Ներկայումս նշված թելը ներկրվում է Թուրքիայից։ Ոչխարի բրդի թելը կօգտագործվի կարպետագործության, թաղիքագործության և գորգագործության մեջ։
3․ Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը, որպես հիմնական նախապայման տեղական / տարածաշրջանային տնտեսական զարգացման համար (1,604,808 ԵՎՐՈ, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» Լոռու, Սյունիքի, Արմավիրի)։ Ծրագրով նախատեսվում են՝ Ճամփեզրի կայանի ստեղծում Լոռու մարզում, որպես մարքեթինգային ենթակառուցվածքներ տեղական արտադրանքի և ծառայությունների համար, ձեռնարկատիրության խթանում, մասնավորապես՝
- «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների խթանման արշավներ:
- Ենթադրամաշնորհների տրամադրում կայուն նոր աշխատատեղերի համար և այլն:
4․ ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և խթանման միջոցով (2,084,951.71 ԵՎՐՈ, Ֆլորենցիայի համալսարանի Իտալական ուսումնահետազոտական կազմակերպություն)։
Ծրագիրը կաջակցի ՓՄՁ-ներին ներկայացնել արևային էներգիայի տեխնոլոգիաները էներգախնայողության մեթոդների հետ միասին, կառուցել փորձնական արևային էներգիայի կայան՝ 1 Մվտ հզորությամբ, բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը կայուն էներգիայի պրակտիկայի վերաբերյալ և տարածաշրջանում ամրապնդել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները` մշակելու և իրականացնելու համար էներգաարդյունավետ և խնայողական միջոցառումներ: