Բաժիններ՝

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Բոգո» մականունով քրեական հեղինակությանը

ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն համարվող, «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանին, վերջինիս որդուն եւ քենակալին՝ բռնությամբ զուգորդված ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նրանք քաղաքացուց պահանջել են 10.000 դոլար՝ 100.000 դրամի փոխարեն։ « Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացի Ա.Առաքելյանը զբաղվել է մասնավոր ուղեւորափոխադրումներով եւ ավտոմեքենա ձեռք բերել Ռուբեն Կոստանյանից։ Մասնավորապես՝ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ վարել է վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի՝ 4000 ԱՄՆ դոլար արժողության ավտոմեքենան՝ տարաժամկետ վճարման պայմանով, սակայն երկու ամսվա գումարը, որն ընդհանուր առմամբ կազմել է 100.000 դրամ, չի կարողացել վճարել։Ենթադրաբար պատճառված նյութականը վնասի փոխհատուցումը դատական կարգով ստանալու փոխարեն 2017 թվականի սեպտեմբերի 5-ին բռնություն է գործադրվել Առաքելյանի նկատմամբ՝ պահանջելով 10.000 ԱՄՆ դոլար որպես վնասի փոխհատուցում։ Հետագայում Առաքելյանը քենակալի միջոցով Կոստանյանին մաս-մաս փոխանցել է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար»,-հայտնեցին Քննչական կոմիտեից։

Քննությամբ պարզվել է, որ բռնությամբ զուգորդված ինքնիրավչությանը մասնակցություն են ունեցել Կոստանյանը, որդին և քենակալը, որոնց էլ առաջադրվել է մեղադրանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս