
Ձյուն, մառախուղ, ցածր տեսանելիություն, փակ ավտոճանապարհներեր. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Գավառի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը Դիլիջանի ոլորաններում՝ 50-70 մետր, Գորիսի և Արագածի ավտոճանապարհներին՝ 10-15 մետր, Մեղրիի ավտոճանապարհներին՝ 60-70 մետր, Արթիկի և Ապարանի ավտոճանապարհներին՝ 80-100 մետր, Արարատի և Վայքի ավտոճանապարհներին՝ 50-60 մետր։
Մարալիկ- Լանջիկ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության