
Ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 26 հաղորդում, 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներով

ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 08:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։
Հաղորդումներից 7-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։
Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման փուլում, իսկ 1-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: