
Վալերի Օսիպյանն արդեն քվեարկել է

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսպիյանը վաղ առավոտյան կատարել է իր ընտրությունը. լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն լավ Հայաստանի:
Խոսելով նախընտրական շրջանում ոստիկանության աշխատանքների մասին՝ Օսիպյանն ասել է. «Օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են ոստիկանության կողմից: Համեմատական կարգով նախորդ ընտրությունների հետ՝ ասեմ, որ տեղի է ունեցել նախադեպը չունեցող քարոզարշավ, չեն եղել արտառոց դեպքեր»:
Նա նշել է, որ ընտրություններից առաջ իրենք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել՝ ապահովելու լավ ընտրություններ: