Բաժիններ՝

Հարկադիր վայրէջք Ռոստովում. ինքնաթիռում ուղևոր է մահացել

Ուղևորը մահացել է Թել Ավիվից Մոսկվա մեկնող օդանավում։ Թել Ավիվից Մոսկվա թռչող օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի «Պլատով» օդանավակայանում. ուղևորներից մեկը հանկարծամահ է եղել։

«Մոսկվա 24»–ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։

Հայտնի է, որ մահացած տղամարդը բուժում է ստացել Իսրայելում, նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։

Ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայան էր ուղևորվում։

armeniasputnik.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31