Բաժիններ՝

Թիվ 1/20 ընտրական տեղամասում կուտակումներ կան. զինծառայողները եկել են ընտրության

Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող թիվ 1/20 ընտրական տեղամասում կուտակումներ են առաջացել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի քարտուղար Ժաննա Վարդանյանը։

«Ժամը 12։30-ի դրությամբ 1957 քաղաքացիներից իրենց ընտրությունը կատարել են 360-ը։ Հարակից զորամասից զինվորները եկել էին քվեարկության, այդ պատճառով առաջացել է փոքրիկ կուտակում, որը քվեարկության բնականոն ընթացքի վրա չի ազդել»,- ասաց հանձնաժողովի քարտուղարը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը խախտումներ չեն արձանագրվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31