Բաժիններ՝

«Նարեկ Սարգսյանին դեռ Հայաստան չեն տեղափոխել». Վալերի Օսիպյան

Ալեքսանդր Սարգսյանի որդում՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Նա դեռ Հայաստան չի տեղափոխվել: Մենք կհավաքենք համապատասխան փաստաթղթերի շրջանակը, ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է այդ հարցով: Կարևորն այն է, որ ձերբակալվել է: Նա ձերբակալված է Պրահայում, հետո կարտահանձնեն Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Օսիպյանը:

Նա կատարվածը որակեց որպես ոստիկանության միջազգային կառույցների հետ հաջող համագործակցության արդյունք: «Ամիսներ առաջ, մինչև հայտնաբերելը, երբ ասում էի, որ մեր տեսադաշտում է, ոմանք լրատվամիջոցներից կարծում էին, որ դրանք անլուրջ հայտարարություններ են: Բայց տեսեք, որ փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց: Սա շատ լավ համագործակցություն էր մեր գործընկերների՝ նաև «Ինտերպոլ»-ի միջազգային կառույցների, եվրոպական գրասենյակների հետ, որը տվեց իր արդյունքը»,- ասաց Օսիպյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31