Մեր առաջին, բայց ոչ վերջին արդարացման դատավճիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը:
Մայրաքաղաքում (և` ոչ միայն) անզեն աչքով նկատելի է, որ այդ օտարերկրացիները մեր երկրում են արդեն ընտանիքներով: Եթե դա այդպես է, ապա սա սպառնում է լուրջ խնդիր դառնալ:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 06.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ականջի մասնակի ամպուտացված վերքով, ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Հարություն Կ.-ն և հայտնել, որ Զեյթունի տարածքում վայր է ընկել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 10:00-17։00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը
2018 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:
Գյումրու ավագանին դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի ժամանակ հաստատեց Գյումրու 2019 թվականի բյուջեն:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2018-ի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա ժամանակի համեմատ շարունակաբար նվազել է: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ես քաղաքապետ լինեի` նախորդ իշխանությունների նման հրապարակի մեջտեղում տոնածառ տնկելուց առաջ կդիմեի քաղաքացիներիս ու կհարցնեի` սիրելիներ, հասկանում եմ, որ տոնածառն ուրախ տրամադրության աղբյուր է` նոր տարվա խորհրդանիշ, բայց մտքովս մի բան է անցել` այս տարի, մեծ տոնածառի կանգնեցման փոխարեն դրա համար նախատեսված գումարով մեր հայրենյաց պաշտպաններից տուն չունեցողներից մի 8-10 ընտանիքի համար բնակարան գնենք ու իրենց նվիրենք»:
Գյումրու քաղաքապետը գյումրեցի մանուկների հետ միասին դեկտեմբերի 20-ին վառեց Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը:
«Շատ ոլորտներում կոռուպցիան ունեցել է բրգաձև կառուցվածք, իսկ դա նշանակում է, որ պետության անվտանգությունը եղել է վտանգված և խոցելի»:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սեւանա լճում ձկնորսության արգելման ռեժիմի խստացումը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ, ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 20-ից եւ տեւելու է մինչեւ 2019 թվականի հունվարի 20-ը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը կարծում է, որ մշակութային դաստիարակությունը պետք է սկսել մանկապարտեզից:
31-ամյա դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը ստանձնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Կառավարությունը «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ի 2019 թ. գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով համապատասխան որոշում ընդունեց:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր հավաստագրեր է հանձնել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով եռամսյա պրակտիկան հաջողությամբ ավարտած երիտասարդներին։
«Եղեգիս գետը ցամաքել, դարձել է երկաթյա գետ: Ավելին՝ նորից հէկ-երի կառուցման թույլտվություն են տվել: 32 կիլոմետրի վրա 19 հէկ կա, էլի թույլ են տալիս կառուցել: Լավ, ի՞նչ է կատարվում: Գետի մոտ ապրող գյուղացին չի կարողանում իր հողը ջրել, ցանքս կատարել, ջուր չկա, մինչդեռ այդ բորենիները գետը հէկ-երով ցամաքեցնում, ջուրը տանում-թափում են Ադրբեջան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժիրայր Սէֆիլյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հաստատել է Հայաստանի լրատվամիջոցների տարածած լուրը, որ գողություն է կատարվել փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արսեն Ա.-ն, որը դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելեց թիվ 1 տուն-ինտերնատ ՝շնորհավորելու ինտերնատում բնակվող տարեցների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Վարչապետի պաշտոնակատարի տիկինը նշեց, որ տուն-ինտերնատի ընտրությունը պատահականության սկզբունքով է եղել:
Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ մեքենա է գնվել։ Aysor.am-ը գնման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենայի գնման մասին պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 17-ին։
Մամուլում այսօր տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել 16-ամյա քաղաքացու՝ քաղաքացիությունից հրաժարվելու հրամանագիրը, և վերջինս դատական հայց է ներկայացրել: Տեղեկությունը ճշտելու նպատակով 168.am-ը դիմեց նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը, որտեղից պատասխանեցին.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ամփոփեց տարին:
«Հայաստան է ներմուծվել կասկածելի որակի խոզի միս, որը տեղական մսի հետ խառնելով՝ վաճառում, հրամցնում են ժողովրդին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆերմեր Տիգրան Եղոյանը:
Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ այն ժամանակ թեկնածու, այժմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը համարվել են պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Դժգոհություններ միշտ էլ եղել են, ուղղակի կան մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա՝ ընտրելով ճանապարհային ոստիկանությունը: Բայց Ճանապարհային ոստիկանությունը, անկեղծ եմ ասում, այսօր նույնպես կաշկանդված չէ, քանի որ մենք ոչ ենք ասել կոռուպցիային: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ ՀՀ ոստիկանությունում չկա կաշառակերության որևէ դրվագ, որևէ դեպք»:
https://factor.am/109973.html?fbclid=IwAR0zMNubUL5lphOM_4oM9D5WRjxZxEiLvBEkStP-sYypz958gtRdJAflJwY