«Փաստ» թերթը կրկին անդրադառնում է փողոցում վաճառվող սիգ ձկան վաճառքին: «Բայց, ինչպես երևում է, հարցն այդպես էլ իշխանությունների ուշադրության առարկա չի դառնում: Հարցի մասին իրենց մեկնաբանություններն են տվել տարբեր մասնագետներ, սկսած Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից, մինչև պետական կառույցի ներկայացուցիչներ, սակայն արգելված սեզոնին Սևանի սիգի ու ձկնկիթի փողոցային վաճառքի դեպքերը ոչ թե նվազում են, այլ՝ գնալով ավելանում:
«Փաստ» թերթը գրում է. «Նախարարությունների կրճատման և մի քանիսի միավորման հարցը բողոքի ալիք է բարձրացրել պետական մարմիններում աշխատող այն անձանց շրջանում, որոնք աշխատանքից զրկվելու խնդրի առաջ են: Նախարարությունների կրճատման, դրանից բխող սոցիալական խնդրի մասին զրուցել ենք Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է, եր Կառավարության կառուցվածքային բարեփոխումների` նախարարությունների կրճատման, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների փակման, ավելորդ մանկավարժների կրճատման արդյունքում մոտավոր հաշվարկներով կարող են գործազուրկ դառնալ 50-55 հազար պետական աշխատողներ:
Սանկտ-Պետերբուրգի կլինիկայում երեք հիվանդների բռնաբարելու մեջ կասկածվում է ազգությամբ հայ բժիշկը՝ անեսթեզոլոգ, 58-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով։ Այդ մասին հայտնել է Սանկտ-Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությունը։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործեր են հարուցվել` իրավապահ համակարգում դիզվառելիքի յուրացումների հետ կապված:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը հատուկ կարգադրություն է պատրաստվում ուղարկել ռեստորաններին, սգո եւ հարսանյաց սրահներին, զգուշացնելով, որ եթե այնտեղ ելույթ ունենան հարկայինում չգրանցված երգիչներ, թամադաներ կամ երաժիշտներ, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է այդ սրահների տնօրինության վրա:
Հայաստանում մեծ համաներում հայտարարելուց հետո՝ արդեն նոյեմբերի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազը հրաման ստորագրեց «Համաներման մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15 մետր:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 17:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 22:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկրարաների օգնությունը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 21/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (կասկածվում է, որ դաստակները վնասել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:11-ին, քաղաքացին զանգել է «911» ծառայություն և հայտնել, որ ինքն ունի հոգեբանական խորհրդատվության կարիք:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին քաղաքի մուտքի մոտ, ի նշան բողոքի, 200-ից ավելի քաղաքացիներ փակել են գլխավոր ճանապարհը և պարզաբանում են պահանջում իշխանություներից, թե ինչի համար են գրավով ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին:
Երևանում տեղի է ունեցել Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը:
ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացավ, որ բոլոր հայերի երազանքները կկատարվեն, ինչպես դա տեղի ունեցավ 2018 թ.:
«Ընտանեկան օրենսգրքի» վերջին փոփոխություններով երեխա որդեգրելու համար սահմանվել են տարիքային որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, որդեգրող ծնողի և երեխայի տարիքային նվազագույն տարբերությունը պետք է լինի 18 տարի, իսկ առավելագույնը՝ 50:
Դպրոցներում խոսող գրքերի հայտնվելուց հետո այն երեխաներն, ովքեր համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա, կօգտվեն դպրոցում գործող սարքավորումների բանկերից:
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղում ապրող 25-ամյա մի երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 21-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության Մասիսի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 100-ամյա Մարուսյա Հայրապետովային։
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին` ազդարարելով մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների սկիզբը:
«Սանիթեք» ընկերության տեխնիկան մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար բավարար չէ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Սամարայի մարզում դեկտեմբերի 21-ին МАН-180 բեռնատարը վրաերթի է ենթարկել Հայաստանի քաղաքացու, ով տեղում մահացել է: Այս մասին հայտնել է tlt.ru»-ն՝ հղում կատարելով տեղի ճանապարհային ոստիկանության աղբյուրին:
30 տարի` առանց շենքային բարեկարգ պայմանների ու լոկալ ջեռուցման համակարգի: