Բաժիններ՝

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։

«Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է Ելիսեյան պալատի  պաշտոնական հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս