Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով դեկտեմբերի 17-ից 21-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Չինաստանի Ժողովրդական հանրապետության «ՍԵՏՍ» ընկերության տնօրենի տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Սուրբ Ծնունդի իսկական նպատակը նվերների փոխանակումը չէ, եւ հորդորել է այդ տոնը չվերածել «պերճաշուք իրադարձության»:
ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները դեկտեմբերի 20-ից 21-ը Մոսկվայում մասնակցելու են «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման և կազմակերպման պլանավորման առաջին համաժողովին:
«Երևանի ավագանու ընտրություններից առաջ այսօր ավագանիում հայտնված ուժերը հիմնականում խոսում էին տրանսպորտի, վերելակների, կանաչատ գոտիների ավելացման մասին, իսկ այսօր, ցավոք, բյուջեն չունի ընդգծված սոցիալական ուղղվածություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը։
«Սա շատ կարևոր ինքնախոստովանություն է քաղաքապետարանի կողմից, որովհետև մեր պնդման միտումը հետևյալն է, մենք ասում էինք՝ վերելակների համար նախատեսված էր 108.7 մլն դրամ, հիմնավորեք՝ ինչու եք նվազեցրել, իրենք ասում էին՝ դրա մի մասն անարդյունավետ ծախս էր, մենք բարձրացրել ենք արդյունավետությունը և նվազեցրել այդ ծախսը։ Մենք ասում էինք՝ պահեք նույն բյուջեն, մեծացրեք մասշտաբը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:55-ին Երևան քաղաքի Կորեայի ձորում գտնվող ջրանցքում կորած քաղաքացու (Ն. Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:
«Կառավարությանը կից Ջրի ազգային խորհուրդ գոյություն ունի: Այստեղ թևները ծալած նստում ու նայում են, թե ո՞ւմ բարևը, քայլվածքն իրենց դուր կգա, ո՞ւմ տան, ո՞ւմ չտան»:
Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզաբանել է «Լուսակերտ» ՍՊԸ տնօրինության տարածած հայտարարությունն այն մասին, թե սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, և վստահեցրել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
«Մինչև հիմա ՀՀ-ում ջրօգտագործումը քմահաճորեն է իրագործվել: Ջուրն իրականում գողացել են, և հայտնի չէ, թե իրականում ի՞նչ նպատակներով են օգտագործել: Վերջերս հայտարարեցին, թե փոքր հէկ-երը, չգրանցված տնտեսություններն են անօրնական ճանապարհներով օգտագործել: Այսինքն, ջուրը վաճառել են՝ առանց որևէ տեղ գրանցելու և ներքին կարգով»:
«Հրապարակ» օրաթերթը «տեղեկատվություն» է տարածել, թե այս օրերին աշխարհի տարբեր երկրներից մեծ թվով քրեական հեղինակություններ են ժամանել Հայաստան: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ:
Հանրայինում կրքերը չեն հանդարտվում: Այսօր Հանրային ռադիոյի անձնակազմը վերջապես կարողացավ հանդիպել գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ, ով ժամեր առաջ էր վերադարձել հերթական ուղևորությունից, և խոստովանեց, որ իրեն հասցեագրված մեղադրանքներին նույնիսկ չի ծանոթացել, ինչը ռադիոյի աշխատողների համար վիրավորական է:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2018թ. փետրվարին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ այցելության ժամանակ արձանագրել են, որ մեկ տարի առաջ փակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի կրթական կենտրոնը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 03:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը փաստաբանը բողոքարկել է ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումը վարույթ չընդունելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է«The Economist»-ի կողմից Հայաստանը տարվա երկիր ճանաչվելու առթիվ
ԱՄՆ-ում 76 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր եւ դերասանուհի Փենի Մարշալը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող հագուստի խանութ սրահից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի վերջնամասում գտնվող շրջանցիկ կամրջից պարանով կախված է միջին տարիքի տղամարդ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մեքենայից զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նախկինում դատված 51- ամյա տղամարդուն:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 23:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին թուրքական աղբյուրներում և պետական, պաշտոնական գրագրության մեջ գրվում է բացառապես Անը (Anı) ձևով, որը թարգմանաբար նշանակում է հիշողություն։ Այն հայկական Անի անվան ձևափոխված, թուրքացված տարբերակն է, որը ստեղծվել է հայկական անվանումը օգտագործելուց խուսափելու նպատակով:
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «2019-ի քաղաքային բյուջեի նախագծով պարգեւատրումներին եւ դրամական խրախուսանքներին հատկացվող գումարը ավելացրել են ավելի քան 2,5 անգամ եւ ընթացիկ տարվա 758 մլն դրամի փոխարեն հասցրել են 1 մլրդ 991 մլն դրամի։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: