
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պլանավորում է այցելել ԱՄՆ` Զելենսկուն Թրամփի հետ բանակցություններում աջակցելու համար. Politico

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պլանավորում է այցելել Միացյալ Նահանգներ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում աջակցելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Մարկ Ռյուտեն, ով սերտ հարաբերություններ ունի Դոնալդ Թրամփի հետ, կարող է Վաշինգտոն ժամանել օգոստոսի 18-ին։ Այցի նպատակն է աջակցել Ուկրաինային դժվարին բանակցություններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Եվրոպական առաջնորդները վախենում են փետրվարի 28-ի միջադեպի կրկնությունից, երբ Թրամփը Զելենսկու հետ բորբոքված վեճ ունեցավ Օվալաձև աշխատասենյակում: Politico-ն նախկինում հաղորդել էր, որ ԵՄ առաջնորդները մտադիր են նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին ուղարկել ԱՄՆ՝ Թրամփի և Զելենսկիի հանդիպման համար: