
Կառավարությունը փոխհատուցում է բարեգործական կազմակերպության արտոնագրային հարկը

Կառավարությունը «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ի 2019 թ. գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով համապատասխան որոշում ընդունեց: Ըստ այդմ նախատեսվում է «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գումարի վերաբաշխման հաշվին, 8,29 մլն դրամն ուղղել բարեգործական ՀԿ-ի արտոնագրային հարկի փոխհատուցմանը` սուբսիդավորման միջոցով:
«Հովարդ Կարագյոզյան» ՀԿ-ն ներկայումս ունի թվով 20 ատամնաբուժական կաբինետ, որոնք անվճար ատամնաբուժական ծառայություններ են մատուցում տարեկան ավելի քան 90 հազար երեխաների: