
Ժիրայր Սէֆիլյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժիրայր Սէֆիլյանը:
«Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին»,- գրել է նա: