Բաժիններ՝

Իսրայելի բանակը հարվածել է Եմենի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Եմենի մայրաքաղաք Սանայի շրջանում էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին հարվածելու մասին: Այս մասին ասվում է բանակի Telegram-ալիքում:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ պայթյունները հնչել են Սանայում՝ էլեկտրակայանի մոտ։

«ՑԱԽԱԼ-ը Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա՝ Եմենի խորքում, հարձակվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա, որն օգտագործվել է հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ գործողությունը պատասխաննէր Իսրայելի վրա հութիների կրկնվող հարձակումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս