Պուտինը որոշեց թույլատրել ամերիկյան Exxon Mobil նավթային ընկերությանը վերադառնալ «Սախալին-1»

Ալյասկայում ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վ. Պուտինը փոփոխություններ է կատարել հրամանագրում, որը թույլ կտա ամերիկյան Exxon Mobil նավթային ընկերությանը (XOM.N) վերադարձնել իր բաժնեմասը «Սախալին-1» նավթագազային նախագծում:

Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է ՌԴ և ԱՄՆ ղեկավարների՝ Անքորիջում օգոստոսի 15-ին կայացած հանդիպման օրը՝ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում, նշել է Reuters-ը:

Այդպիսով, լրացվել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ի «Վառելիքի և էներգետիկայի ոլորտում լրացուցիչ հատուկ տնտեսական միջոցառումների կիրառման մասին» որոշումը, որի արդյունքում «Սախալին-1» նախագծի օպերատորությունն ամբողջովին փոխանցվել էր Ռուսաստանի իրավասությանը: Ներկայացված փոփոխությունները սահմանում են այն պայմանները, որոնց դեպքում կոնսորցիումի անդամը, որի բաժնեմասը նախկինում օտարվել էր կառավարության կողմից, կարող է կրկին մտնել դրա կազմի մեջ։

«Exxon»-ը նախկինում այս նախագծում ուներ 30 տոկոս բաժնեմաս և միակ ոչ ռուսական ներդրողն էր, որը կորցրել էր այն։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, օգոստոսի 7-ին Իլհամ Ալիևը կարևոր գործարք էր կատարել: Նա Վաշինգտոնում հանդիպել էր ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ և Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և ExxonMobil-ի միջև ստորագրվել էր «Համագործակցության հուշագիր»։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս