
«Թափանցիկ ձեռք 2018» մրցանակին արժանացավ դատավոր Ալեքսանդր Ազարյանը

2018 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց: Այս մասին տեղեկանում ենք Help Court-ի պաշտոնական կայքից:
«Թափանցիկ ձեռք 2018» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2018 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ այս անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԲԵՐՏԻ ԱԶԱՐՅԱՆԻՆ:
Լևոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ազարյանին և մաղթեց որպեսզի հանրությունը միշտ գնահատի դատավորի անկախությունն, օբյեկտիվությունը և արդարադատական ռիսկը:
Պարոն Ազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց իր աշխատակազմին և բոլոր այն փաստաբաններին, ովքեր մասնակցել են իր դատավարություններին և գնահատել են իրեն անկախ նրանից՝ գնահատել են դրական, թե բացասական։
Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է ամբողջությամբ ծանոթանալ HelpCourt վարկանիշավորման գերթափանցիկ գործընթացի արդյունքներին http://helpcourt.am/ էլ. կայքի միջոցով: