Բաժիններ՝

ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ մի շարք աշխատակիցներ մասնագիտական տոնի առթիվ արժանացել են պետական պարգևների

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների:

ՀՀ նախագահի հրամանագրում նշված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 17-րդ, 19-րդ, 20-րդ, 25-րդ հոդվածները.

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրել.

Արիության մեդալով՝

Տիգրան Սպարտակի Հարությունյանին
գեներալ-մայոր

Լևոն Վազգենի Շահումյանին
գնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝ 

Արթուր Ալեքսանդրի Դաշյանին
գնդապետ

Սամվել Յուրիի Հայրապետյանին
գնդապետ

Սարգիս Բորիկի Հովհաննիսյանին
գնդապետ

Հայկ Արմենի Անանյանին
փոխգնդապետ

Արամ Սուրենի Առաքելյանին
փոխգնդապետ

Արտաշես Ֆելիքսի Սարոյանին
փոխգնդապետ

Մխիթար Գոշի մեդալով՝ 

Արտեմ Ռազմիկի Դադոյանին
գնդապետ

Երախտագիտության մեդալով՝ 

Արման Ռուդոլֆի Եփրեմյանին
գնդապետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս