
Ռուբեն Հակոբյանը գիշերը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը երեկ ուշ գիշերը քրեակատարողական հիմնարկում վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը, հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դեռ հստակ չգիտեն պատճառը, սակայն հիվանդանոցից հայրիկին արդեն ետ են տեղափոխել ՔԿՀ։ Նա այժմ բանտախցում է։
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավորը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին հյուպատոսը հուլիսի 18–ին ձերբակալվել է 2025 թվականի հուլիսի 1-ին Հ2-ով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։
Նրան 2 ամսով կալանավորեցին հուլիսի 19–ին։ Հուլիսի 22-ին նա կալանավայրից նամակ հղեց` հայտարարելով, որ չի զղջում հեռուստահաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականների և հայտարարությունների համար, որոնց համար էլ նրան ազատությունից զրկել են։