Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին. Էսմայիլ Բաղայի

Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին, մենք չենք թերագնահատում որևէ հարց, Tasnim-ը մեջբերում է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը։

Նա նշել է, որ որոշ մեկնաբանություններ հիմնված են կեղծ տեղեկության վրա և կարող են ուղղված լինել Իրանի հարաբերությունների խզմանը Հարավային Կովկասի երկրների հետ։ «Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին պետք է մոտենալ զգուշորեն և նրբանկատորեն»։

Բաղային կրկնել է` Իրանը կարծում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը կբարդացնի իրավիճակը, սակայն Երևանը վստահեցրել է, որ օտարերկրյա զինված ուժեր չեն տեղակայվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների երկայնքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031