Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 6-ի նիստում որոշում ընդունեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը 10 մլն դրամի չափով տուգանելու մասին: Պարզվել է, որ խնդիրներ են եղել մի քանի դեպքերով՝ կապված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի հետ:
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում:
Քաղավիացիայի կոմիտեից 168.am-ին տեղեկացրեցին, որ գերմանական ավիաընկերության երևանյան պաշտոնական ներկայացուցիչը վերադարձնելու է քաղաքացիների կողմից գնված տոմսերի գումարը:
«Այդտեղ ես արդեն չդիմացա, զայրացա, մի փոքր անկառավարելի դարձա, սկսեցի հրահրել Պավլիկին, բղավում էի նրա վրա։ Վերջինս անդադար կրկնում էր, որ ինքը տեղյակ չէ, չգիտի, թե ով է սպանել ու որտեղից այս դիակը այստեղ հայտնվեց։ Ես սկսեցի նրան քաշքշել։ Ինքը փորձում էր ինձ հանգստացնել՝ խնդրելով առայժմ որևէ մեկի չասել սրա մասին»:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դպրոցները շատ են՝ մոտ 400-ը, և այս տեմպերով առաջ գնալ չի ստացվի։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 5-ին, ժամը 17.00-ին, Թբիլիսիից Երևան է տեղափոխվել 35-ամյա Արմեն Կ.-ն։
Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ 5 երիտասարդի: Մինչև 2019-ի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրվեց հետևյալ անձանց.
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Վալերի Օսիպյանը մասնակցում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստին. նա մանրամասներ է պատմում
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում ներառված է 23 հարց:
Փետրվարի 5-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և դիմել փախուստի:
Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Փետրվարի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում: ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի կապացությամբ:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ) և զարգացման գործընթացի 2019 թվականի դրամաշնորհային մեկնարկը սկսում է «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամին ֆինանսական առաջին հատկացմամբ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացիների ահազանգերը սպասարկող 114 թեժ գիծ ծառայությունն իր 8 հոգանոց աշխատակազմով մնացել է օդից կախված վիճակում: 2018թ. տարեվերջին ավարտվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը, իսկ նորը դեռ չի կնքվել:
Փետրվարի 5-ին տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը՝ 11 անդամների մասնակցությամբ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 51 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 26.392.372 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստանի տարածքում արգելափակված հայկական կայքերի քանակն արդեն հասնում է շուրջ մեկ տասնյակի՝ նրանց շարքում են «Հետքը», «Հայկական ժամանակը», «Այսօր»-ը, «Անկախը» եւ այլն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կալանավորեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ Ռաուֆ Արաշուկովին: Նույն օրը կալանավորվեց նաեւ նրա հայրը՝ Ռաուլ Արաշուկովը, ով, ըստ էութան, որդու հովանավորն էր եւ իր փողերով նրա համար սենատորի տիտղոս էր գնել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն ասում են, որ Հայկ Մարությանը «մոռանում» է տուն գնալ՝ աշխատում է մինչեւ գիշերվա ժամը 2-3-ը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ում զանգվածային «ներգաղթ» է սկսվել․ ավելի քան 3 հազար մարդ է դիմել այս կառույցում աշխատելու համար։ Այս մասին մեր լրագրողի հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից անցած տարվա հունիսին Արմավիրի մարզպետ նշանակված առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը իր պաշտոնավարման ընդամենը 4 ամսվա ընթացքում հասցրել է օգտվել պաշտոնից եւ սեփականություն հետ գցել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանի վրա լուրջ փոխհատուցման բեռ է դրվել։ Խոսվում է մի քանի տասնյակից մինչեւ 100 միլիոն դոլարի մասին: Ուստի Աբրահամյանները մտածում են գույք վաճառել՝ կա՛մ Մոնումենտում գտնվող ԱԺ «պատկերով» շենքը, որտեղ, ըստ չար լեզուների, վարդակները ոսկուց են, կա՛մ Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայության կողմից «Բագրատաշենի» հսկիչ-անցագրային կետում արված բացահայտումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ղեկավար Արտյոմ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, եւ նրա փոխարեն պաշտոնում մեկ այլ աղմկալի նշանակում է կատարվել:
2020 թվականին այն կարող են բարձրացնել մինչեւ 30 տարեկան, 2021-ին՝ մինչեւ 40 տարեկան, 2022-ին՝ մինչեւ 50 տարեկան, 2023-ին՝ մինչեւ 60 տարեկան եւ, վերջապես, 2024 թվականին մինչեւ 100 տարեկան:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երեւանի 67-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել փոքրիկ աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար։