Մասիսի Գործարանային փողոցը անվանափոխվել է Հրանտ Վարդանյանի անվան փողոցի
Փետրվարի 5-ին տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը՝ 11 անդամների մասնակցությամբ:
Օրակարգում ընդգրկված էր 15 հարց: Հարցերից մեկը հեց վերաբերում էր քաղաքի Գործարանային փողոցի անվանափոխմանը:
Ստորև ներկայացնում եմ այսօրվա ավագանու նիստում ընդգրկված 15 հարցերը:
1. Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 05-ի օրակարգը հաստատելու մասին:
2. Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի կողմից 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ձեռք բերված հիմնական միջոցների հաշվառման փաստաթղթերում հաշվառումը եվ վերաբաշխումը հաստատելու մասին:
3. «Մաքուրմասիս» փակ բաժնետիրական ընկերության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը հաստատելու եվ մասիս քաղաքային համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 22-ի N88-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. Փողոցի անվանակոչման եվ անվանափոխման մասին:
5. Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 10-ի N89-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
6. Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N95-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
7. Կառուցապատման իրավունքով տարածքը մրցույթային կարգով տրամադրելու մասին:
8. Օրինական ճանաչված ծածկը եվ դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով Վիրաբ Մկրտչյանին օտարելու թույլտվություն տալու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու մասին:
10. Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակոիթյան 1.57379 հա հողամասերը վարձակալությամբ տրամադրելու թույլտվություն տալու մասին:
11. Էդմոնդ Ստեփանյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության այլ հողը համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողի հետ փոխանակություն կատարելու թույլտվություն տալու մասին:
12. Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2,136 հա հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու մասին:
13. Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքին տարածք տրամադրելու մասին:
14. Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 23-ի N06-ա որոշման մեջ: փոփոխություն կատարելու մասին:
15. Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 23-ի N05-ն որոշման հավելվածի մեջ լրացում կատարելու մասին: