ԿԳ նորանշանակ փոխնախարարը «թմրանյութերի գործով» ձերբակալված չի եղել, բերման է ենթարկվել և ժամեր անց բաց թողնվել. ԿԳՆ պարզաբանումը

Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումն կհաստատի վերոգրյալը:

Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն և ստուգել դրանք հրապարակելուց առաջ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728