Բաժիններ՝

Կովկասի բնության հիմնադրամը դրամաշնորհ է հատկացրել «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամին

Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ) և զարգացման գործընթացի 2019 թվականի դրամաշնորհային մեկնարկը սկսում է «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամին ֆինանսական առաջին հատկացմամբ:

CNF-ի կողմից տրամադրվող դրամաշնորհը հնարավորություն կտա էլ ավելի բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում:

Կովկասի բնության հիմնադրամը կարևորում է Հայաստանի կառավարության հետ  համագործակցության շարունակականությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության համար: 2019 թվականի համար CNF-ը 700 հազար եվրո դրամաշնորհ է հատկացնելու «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728